Բիլ Քլինթոնի նոութբուքն աճուրդում վաճառվել է 60.000 դոլարով

17:30 • 18.04.14

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի համակարգիչը Բոստոնում կայացած առցանց աճուրդում վաճառվել է 60.000 դոլարով, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։ Գնորդի անունը չի նշվում։ Այդ համակարգչից 1998-ին Քլինթոնն ուղարկել է ԱՄՆ նախագահական առաջին էլեկտրոնային նամակը։

 

Քլինթոնը համակարգիչն օգտագործել է հիմնականում ամերիկացի տիեզերագնացներին նամակ ուղարկելու և լուսանկարներ պահելու համար։ Ե՛վ նամակագրությունը, և՛ լուսանկարները պահպանվել են համակարգչի կոշտ սկավառակի վրա։

 

Տեխնիկական տեսանկյունից Toshiba Satellite Pro նոութբուքն արժեք չի ներկայացնում, սակայն կարող է հիանալի լրացում դառնալ որևէ մեկի հավաքածուի համար։