Կորեայում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 26-ի
Դեղին ծովում՝ Հարավային Կորեայի ափի մոտ տեղի ունեցած նավաբեկության զոհերի թիվը հասել է 26-ի, հայտնում է Russia Today-ը:
475 ուղևորից 179-ը փրկվել է, 270-ը համարվում է անհետ կորած: Հարյուրավոր ջրասույզներ փորձում են վերսկսել մուտքը խորտակված նավի տարածք: Ինչպես նաև՝ թթվածին է ներմուծվել նավի տարածք, որպեսզի նրանք, ովքեր նավի ներսում են և դեռ ողջ, կարողանան շնչել:
Փորձագետների գնահատականով խորտակված նավի «օդային պարկերում» կարող է 72 ողջ մարդ լինել: Փրկարարները նաև հատուկ ռոբոտների են ներգրավել, որոնց կօգտագործեն կենդանի մնացածներին գտնելու համար:
Արդեն պարզ է, որ նավաբեկության պահին նավը ղեկավարել է ոչ թե 69-ամյա նավապետը, այլ նրա 26-ամյա օգնականը:










