Ձնահոսքի պատճառով Էվերեստի վրա 6 լեռնագնաց է զոհվել
Աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի վրա տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով զոհվել է 6 լեռնագնաց, ովքեր ավելի վաղ համարվում էին անհետ կորած։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Associated Press-ին հղումով, լեռնագնացների որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են եղել փրկարարներ ու հատուկ ուղղաթիռ։
Հաղորդվում է նաև տուժածների մասին, որոնց թվի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ։










