Սյունիքի մարզի բնակչի տան մոտ պայթել է անհայտ արկ
Ոստիկանության Գորիսի բաժնում ապրիլի 17-ին, ժամը 08.00-ին Վաղատուր համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել, որ գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Դարչո Հ.-ի տան բակում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.10-ին, Դարչո Հ.-ի տնամերձում, դեռևս չպարզված հանգամանքներում, պայթել է անհայտ արկ և վնասել տան պատուհաններն ու խոտի ծածկի տանիքը: Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները և վնասի չափը պարզվում են: Կատարվում է հետաքննություն:










