Բիլ և Հիլարի Քլինթոնները պատրաստվում են պապիկ ու տատիկ դառնալ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նրա կնոջ՝ Հիլարի Քլինթոնի միակ դուստրը հայտնել է, որ սպասում է իր առաջնեկին։
Ինչպես նշում է Лента-ն, Clinton Foundation հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ 34-ամյա Չելսին ասել է, որ ինքն ու իր ամուսինը՝ բանկիր Մարկ Մեզվինսկին, անչափ ուրախ են, որ այս տարի ծնող են դառնալու։
«Ես կցանկանայի, որ իմ կինը երջանիկ լինի, սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ նա թոռնիկ չունի։ Հիլարին նախագահ դառնալուց առավել շատ ցանկանում է տատիկ դառնալ»,- Դավոսում լրագրողներին ասել է Բիլ Քլինթոնը։










