Կիևի իշխանությունները խնդրել են Հաագայի միջազգային դատարանին քննել Մայդանում սպանությունները

13:14 • 18.04.14

Հաագայի Միջազգային քրեական դատարանը ստացել է Ուկրաինայի կառավարության դիմումը՝ Կիևի Անկախության հրապարակում 2013 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ը տեղի ունեցած իրադարձությունները հետաքննելու խնդրանքով, գրում է interfax.ru-ն:

 

Ինչպես պարզաբանել է Միջազգային քրեական դատարանի քարտուղար Գերման Ֆոն Հեբելը, դիմումը դատարանի դատախազին թույլ կտա հետաքննություն նախաձեռնել այն դեպքում, եթե ներկայացված տեղեկությունը բավարար հիմք հանդիսանա հետագա գործողությունների համար:

 

Միջազգային քրեական դատարանը մշտական գործող առաջին իրավական ինստիտուտն է, որի իրավասության մեջ է մտնում ցեղասպանության, ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատու անձանց հետապնդումը: