Հակաօքսիդանտներն այնքան էլ արդյունավետ չեն քաղցկեղի բուժման և կանխարգելման համար

00:21 • 18.04.14

Ջորջթաունի օնկոլոգիական կենտրոնի գիտնականները պարզել են, որ հակաօքսիդանտները ո՛չ միայն կարող են արգելափակել քաղցկեղի բջիջները, այլև՝ որոշակի պայմաններում խթանել ուռուցքների զարգացումը:

Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Mednovelty.ru-ին:

Հակաօքսիդանտները բնական կամ սինթետիկ նյութեր են, որոնք կարող են դանդաղեցնել օքսիդացումը: Դրանք հիմնականում կենտրոնանում են օրգանական միացությունների օքսիդացման վրա:

 

Հակաօքսիդանտներ մեծ քանակությամբ պարունակում են՝ սև սալորը, թարմ հատապտուղներն ու մրգերը, ինչպես նաև՝ նրանցից թարմ քամված հյութերը և խյուսերը:

Այդ հատապտուղների և մրգերի շարքն են դասվում նաև չիչխանը, հապալասը, խաղողը, լոռամիրգը, սև և սովորական արոսենին, հաղարջը, նուռը, մանգուստինը և ասային:

 

 

Հակաօքսիդանտներն այնքան էլ արդյունավետ չեն քաղցկեղի բուժման և կանխարգելման համար