Հիտլերի 125-ամյակի կապակցությամբ Ղազախստանում ամսագիր է հրատարակվել
Ղազախական «Жулдыздар отбасы - Аныз адам» ( «Աստղային տուն՝ մարդ - լեգենդ») ամսագրի ապրիլյան համարը խմբագրությունը նվիրել է Գերմանիայի նացիստական առաջնորդ Ադոլֆ Հիտլերի ծննդյան 125-ամյակին։
Ինչպես նշում է Лента-ն, ամսագրում քննարկվում է ֆյուրերի բազմակողմանի էությունը, բացի այդ նշվում է, որ Հիտլերը ֆաշիստ չի եղել։ Հոդվածի հեղինակն արդարացնում է նրան՝ հնչեցնելով այլատյաց մեկնաբանություններ։
Ամսագրի վիճահարույց համարին արդեն արձագանքել է Ղազախստանի կապի ու տեղեկատվության գործակալությունը, ըստ որի՝ այն կարող է երկրում սոցիալական, ազգային, ռասայական կամ էլ կրոնական թշնամանք սերմանել։ Իշխանություններն այս կապակցությամբ որոշել են համապատասխան քայլեր ձեռնարկել։










