Իսպանիայում հազարավոր մեղսավորներ ալ կարմիր դիմակներով նշել են Ավագ շաբաթը (լուսանկարներ)
Իսպանիայի Սամորա քաղաքում թավշյա սրածայր, ալ կարմիր դիմակներով ու ճերմակ զգեստներով հազարավոր մեղսավորներ յուրահատուկ շքերթով նշել են Սբ Հարության տոնին նախորդող Ավագ շաբաթը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցել է 2.300-ից ավելի հավատացյալ, որոնց խոսքերով՝ սա Ավագ շաբաթվա ամենազգացմունքային պահերից մեկն է։
Այս տեսարանին ականատես լինելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ են հավաքվում՝ ողջունելով շեփորների հնչյունների ներքո Հիսուս Քրիստոսի ու Մարիամ Աստվածածնի պատկերները տանող մեղսավորներին։
Պարբերականը մանրամասնում է, որ մեղսավորների նման տարօրինակ հանդերձի իմաստն այն կրողի անձի գաղտնիությունը պահպանելն է։
























