iPhone 6-ի հնարավոր տեսքը պատկերող լավագույն լուսանկարները. Business Insider

19:32 • 18.04.14

Օրեցօր նոր տեղեկություններ են ստացվում Apple-ի սպասվելիք արտադրանքի` iPhone 6 սմարթֆոնի մասին:


Ինչպես ներկայացնում է Business Insider-ը` ամերիկյան տեխնոլոգիական հսկայի սպասվելիք նորույթը առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել ավելի մեծ էկրանի շնորհիվ, որն, ըստ լուրերի, կլինի 4.7 դյույմ անկյունագծով: Ներկայիս iPhone-ի էկրանը 4 դյույմ անկյունագիծ ունի:


Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` Apple-ը մտադիր է մինչ տարեվերջ 2 նորույթ ներկայացնել, որոնցից մեկը 5.5 դյույմ անկյունագծով էկրան կունենա:


Համացանցում պարբերաբար նոր լուսանկարներ են հայտնվում, որոնք, աղբյուրների համաձայն, ներկայացնում են հաջորդ սերնդի iPhone-ի հավանական տեսքը: Դիզայներ Մարտին Հայեկն իր սեփական պատկերացումներով փորձել է ներկայացնել, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ iPhone 6-ը:


 Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լուսանկար էր հայտնվել, որում պատկերվում էր, թե ինչպիսի տեսք կարող է ունենալ ապագա iPhone-ի էկրանը:

 

 

iPhone 6-ի հնարավոր տեսքը պատկերող լավագույն լուսանկարները. Business Insider