ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ

13:04 • 18.04.14

Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները հետաքննող ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի ղեկավար Մայքլ Կիրբին առաջարկում է նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Հս. Կորեայի նկատմամբ, հայտնում է Deutsche Welle-ն։

 

«Նրանք, ովքեր հանցագործություն են իրականացրել մարդկության դեմ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»,- հայտարարել է Կիրբին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստի ժամանակ։ Նրա կարծիքով՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հետաքննությունը պետք է հանձնարարել Միջազգային քրեական դատարանին։

 

Իրավապաշտպանները մեղադրում են Փհենյանի իշխանություններին երկրի տարածքում գտնվող 4 ճամբարներում պահվող ավելի քան 120.000 քաղբանտարկյալների համար։