Մեքսիկայում 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ սեյսմիկ ծառայությունը հայտնել է, որ Մեքսիկայի հարավ-արևմտյան հատվածում 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Ցնցումներն արձանագրվել են Երևանի ժամանակով ժամը 18:27-ին: Էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավ-արևմտյան հատվածում՝ Գուերո նահանգում: Օջախը 52 կմ խորության վրա է գտնվել:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են երկրի մայրաքաղաքում: Տեղական սեյսմոլոգիական ծառայության տվյալների համաձայն՝ էպիկենտրոնը Տեկպան քաղաքի հյուսիս- արևմտյան հատվածից 31 կմ հեռավորության վրա է գտնվել:
Առայժմ զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Մեքսիկայի սեյսմիկ ծառայությունն իր հերթին հայտնել է, որ ցնցումների մագնիտուդը հասել է 7-ի:










