Գալիք երկուշաբթին մեռելոց կլինի նաև Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք

21:22 • 18.04.14

ՀՀ քաղաքացիներից շատերին այս օրերին հետաքրքրում է՝ երկուշաբթին, ինչպես նախկինում, լինելու՞ է ոչ աշխատանքային՝ որպես Մեռելոցի օր:


Tert.am-ի հետ զրույցում Կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ այս տարվա Մեռելոցի օրերը հաստատվել են Կառավարության որոշումով, ու առ այս պահը չկա այդ որոշումները չեղյալ համարելու և ոչ մի որոշում:

 

Հիշեցնենք, որ Մեռելոցի օրերը ոչ աշխատանքային համարվեցին ՀՀ 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման շրջանում:


Նախորդ տարվա դեկտեմբերին Կառավարության որոշումով Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տոներից յուրաքանչյուրին հաջորդող օրերը սահմանվեցին ոչ աշխատանքային: