Մոլդովայում սկսել են ստուգել ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը

21:11 • 18.04.14

Հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերը համակարգող խորհուրդն սկսել է ստուգել ռուսական հեռուստաալիքները Մոլդովայում:


Ինչպես հայտնում է УНИАН-ը` խորհուրդը մտադիր է ուսումնասիրել ռուսական նորությունների բովանդակությունը մոլդովական Prime, RTR-Moldova, Ren Moldova, TV7 ալիքներում և ռուսական Россия 24 հեռուստաալիքը` փորձելով պահպանել սոցիալ-քաղաքական հավասարակշռությունը:


Որոշումն ընդունել է լիբերալ-բարեփոխական Աննա Գուցուն, ով պահանջել էր արգելել ռուսական նորությունների հեռարձակումը Մոլդովայի տարածքում` երկրում անվտանգության ապահովման նկատառումներով: