ՆԱՍԱ-ն «թռչող ափսե» է փորձարկում Մարս ուղարկելու համար

00:32 • 18.04.14

ՆԱՍԱ-ի ռեակտիվ վերամբարձ կռունկը, որի միջոցով 2012-ին մեկ տոննա կշռող Curiosity մարսագնացն իջեցվեց Կարմիր մոլորակի վրա, չի կարող գործարկվել մարդկանց Մարս տեղափոխելու համար:


Ինչպես գրում է Business Insider-ը՝ այդ նպատակի իրականացման համար ՆԱՍԱ-ն մտադիր է զարգացնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան օգտակար բեռ տեղափոխել գերձայնային արագությամբ և իջեցնել դրանք Մարսի մակերեսին:


Նորագույն տեխնոլոգիաները փորձարկելու համար ՆԱՍԱ-ն Low Density Supersonic Decelerator նախագծի շրջանակներում սկավառակաձև սարք է ստեղծել, որը թռչող ափսեի տեսք ունի: ՆԱՍԱ-ն նորագույն տեխնոլոգիաները հունիսին կփորձարկի սկավառականման սարքի վրա՝ Հավայան կղզիներում:

 

ՆԱՍԱ-ի նոր սարքավորումները նախագծվել են 2-3 տոննա քաշ ունեցող բեռ տեղափոխելու համար, որը Curiosity-ի քաշից 2-3 անգամ ավել է:
 

NASA Flying Saucer

NASA Flying Saucer

 

ՆԱՍԱ-ն «թռչող ափսե» է փորձարկում Մարս ուղարկելու համար