Facebook-ը գործարկում է Nearby Friends հավելվածը, որը թույլ է տալիս իմանալ ընկերների գտնվելու վայրը
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքը բջջային օգտատերերի համար ներկայացրել է Nearby Friends հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնի միջոցով տեղեկանալ ընկերների գտնվելու վայրի մասին։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, հավելվածը հասանելի կլինի Apple-ի iOS և Google-ի Android օպերացիոն համակարգերով գործող սարքերի համար։ Սակայն նշվում է, որ Nearby Friends-ից սկզբում կկարողանան օգտվել միայն ԱՄՆ-ի բնակիչները։
Իսկ, թե երբ են մյուս երկրների օգտատերերը հավելվածի մատչումը ստանալու, դեռևս հայտնի չէ։
Ակտիվացման դեպքում հավելվածը ծանուցումներ է ուղարկելու՝ նախազգուշացնելով օգտատիրոջը մոտակայքում գտնվող ընկերների մասին։ Սակայն նրանք, ովքեր կցանկանան գաղտնիություն պահպանել, կարող են անջատել հավելվածը։










