Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Երկիր մոլորակի «երկվորյակին»

09:50 • 18.04.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները 2009թ. ուղեծիր հանված «Քեփլեր» տիեզերական հեռադիտակի միջոցով հայտնաբերել են մի մոլորակ, որն իր պարամետրերով նման է Երկրին։

 

Ինչպես հայտնում է Лента-ն, նորահայտ մոլորակը, որը ստացել է Kepler-186f անվանումը, բարենպաստ է կյանքի առաջացման համար։ Աղբյուրը նշում է, որ դրա մակերևույթին կարող է հեղուկ վիճակով ջուր լինել, ինչը կյանքի առաջացման ու պահպանման առանցքային գործոններից է։

 

Մեր մոլորակից շատ ավելի մեծ Kepler-186f-ի մակերևույթը, ըստ աստղագետների, ժայռոտ է։ Աստղը, որի շուրջ այն պտտվում է, Արևից ավելի փոքր է ու ավելի սառը։ Այն Երկրից գտնվում է 500 լուսային տարի հեռավորության վրա։ Աստղի համակարգում կա 5 մոլորակ։
 

 

Ամերիկացի աստղագետները հայտնաբերել են Երկիր մոլորակի «երկվորյակին»