Պերուում Ուբինաս հրաբուխը մոխրով է ծածկել 10 գյուղ (տեսանյութ)
Պերուի ամենաակտիվ հրաբուխը՝ Ուբինասը, կրկին արթնացել է՝ մոխրի 5 կիլոմետրանոց սյուներ արտանետելով։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, երկրի իշխանությունները վտանգի աստիճանը դեղինից բարձրացրել են նարնջագույնի, ինչպես նաև սկսել են բնակիչների զանգվածային տարհանումը։
Հրաբխային մոխիրն արդեն ծածկել է մոտ 10 գյուղ ու գյուղատնտեսություն, որոնք հրաբխից գտնվում են 20 կմ շառավղի վրա։ Տարածքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ։
Փորձագետների համաձայն՝ Ուբինասի ակտիվությունը, որն ուժեղացել է անցած մի քանի օրվա ընթացքում, հիշեցնում է 2006թ. ժայթքումը։ Այն ժամանակ հրաբուխն արթնացել էր 40 տարվա քնից ու զոհերից խուսափել հաջողվել էր միայն արդյունավետ տարհանման շնորհիվ։










