Ուկրաինայի նախագահի թեկնածու Պորոշենկոյի կալվածքը (լուսանկարներ)
Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի կալվածքը գտնվում է Կոզին VIP-գյուղում (Կոնչա Զասպա)՝ Կիևից 13 կմ հեռավորության վրա։ Այստեղ քաղաքական գործիչը կառուցել է ԱՄՆ Սպիտակ տան նման երկհարկանի առանձնատուն և սեփական եկեղեցի, հայտնում է Обозреватель-ը։
Իր հարկային հայտարարագրում Պորոշենկոն նշել է, որ ունի 4.7 հա հողատարածք։ Նախկինում այստեղ եղել է Կառլ Մարքսի անվան գործարանի (այժմ՝ Roshen) աշխատակիցների «Чайка» հանգստյան գոտին: Այժմ այստեղ կառուցված է 4 տուն. կենտրոնական առանձնատուն՝ մոտ 2.000քմ, 2 ավելի փոքր տուն՝ մինչև 1.000քմ, և մեկ փայտե տուն։ Տարածքում կա նաև նավահանգիստ։
Անշարժ գույքի ոլորտում պրոֆեսիոնալների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալեքսանդր Բոնդարենկոյի խոսքով՝ Պորոշենկոյի կալվածքն արժե մոտ 17.5 մլն դոլար։
















