Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը, այդ թվում` Ժնևում նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` Կրեմլի մամլո ծառայությանը հղումով, խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Հիշեցնենք, որ նախօրեին Ժնևում տեղի ունեցած ԱՄՆ-ՌԴ-ԵՄ-Ուկրաինա քառակողմ հանդիպմանը կողմերին առաջին անգամ հաջողվել է առաջընթաց գրանցել Ուկրաինայի հարցի շուրջ բանակցություններում:










