Հեղափոխական գենետիկ դեղամիջոցը քաղցկեղի դեմ պայքարի «նոր դարաշրջան» կբացի
Գիտնականները հայտնել են, որ Բրիտանիայում քաղցկեղի առավել մահացու տեսակի անհատական բուժում գտնելու նպատակով ստեղծված դեղամիջոցների հեղափոխական փորձարկումը կսկսվի այս ամռանը: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Инопресса-ին:
«Բրիտանիայի ազգային առողջապահության ծառայության և դեղագործական ընկերությունների աննախադեպ համագործակցության շրջանակում գիտնականները կօգտագործեն քաղցկեղի գենետիկ հատկությունների նոր հայեցակարգը, որը պետք է օգնի նրանց՝ բացահայտել այն դեղամիջոցները, որոնք «հասցեագրված» կլինեն թոքերի հատուկ տեսակի քաղցկեղով հիվանդ մարդկանց»,-նշել է հոդվածի հեղինակ Չարլի Կուպերը:
Փորձաքննության արդյունքում կստուգվի 21 գենետիկ անոմալիայի դեմ կիրառվող 14 տարբեր դեղամիջոցի ազդեցության արդյունավետությունը:
Հույս կա, որ մի օր միևնույն մեթոդով հնարավոր կլինի գտնել դեղամիջոցներ, որոնք կազդեն քաղցկեղի ցանկացած տիպի գենետիկայի վրա:
AstraZeneca Menelaws Pangalos նորարարական բժշկության և նախնական զարգացման կենտրոնի փոխնախագահը նշել է, որ քաղցկեղի «թիրախային» դեղերը կկարողանան փոխել որոշակի տեսակի ուռուցքներ ունեցող հիվանդների ճակատագիրը՝ հնարավորինս երկարացնելով նրանց կյանքի տևողությունը:










