Սննդատեսակներ, որոնք օգնում են քնել

01:25 • 18.04.14

Կարծիք կա, որ անքնությունից օգնում են խուսափել տաք կաթը, մեղրի և երիցուկի թուրմը, մի գավաթ բուրբոնը կամ կոնյակը: Washington Post-ի լրագրողուհի Ջիլլ Ադամսը որոշել է այս հարցին ծանոթանալ գիտական տեսանկյունից: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Интерпресса-ին:


Այսպիսով՝ Փենսիլվանիայի համալսարանից Մայքլ Գրենդները խորհուրդ է տալիս առաջին հերթին՝ սննդակարգից բացառել այն ուտելիքն ու խմիչքը, որոնք խանգարում են քնել, մասնավորապես՝ նրանք, որոնք կոֆեին են պարունակում:


Գուցե դա ավելի թեթևացնում է քուն մտնելու պրոցեսը, սակայն քունն այդքան էլ խորը չի լինում: Գիտնականը նաև խորհուրդ է տալիս խուսափել նիկոտինից, մեծ չափաբաժնով և համեմունքներով համեմված ճաշատեսակներից:


Բարդանում է քնին նպաստող ճաշատեսակների ընտրության գործընթացը: Օրինակ՝ հնդկահավի միսը տրիպտոֆան է պարունակում, որը սերոտոնին հորմոնի հիմնաքարերից է:


Սերոտոնին հորմոնը քնեցնելուց զատ ուղեղի որոշ ֆունկցիաների վրա է ազդում, և որպեսզի տրիպտոֆանը էֆեկտիվորեն ազդի, անհրաժեշտ է ամեն անգամ կես կիլոգրամ հնդկահավ ուտել:


Քնի ռիթմն օգնում է կարգավորել նաև մելատոնինով հարուստ սնունդը, և եթե անքնության խնդիր կա, ապա ճաշին օգտակար կլինի բալ ուտել:

 

Կաթը կալցիումի աղբյուր է, ընկուզեղենն ու ձավարեղենը՝ մագնեզիումի, ձուկը և յոգուրտը B խմբի վիտամիններ են պարունակում: Բոլոր այդ նյութերը ևս կարևոր են քնի կարգավորման համար:
 

Սննդատեսակներ, որոնք օգնում են քնել