Ինձ պետք էր լրտեսման մասին Պուտինի պաշտոնական պատասխանը. Սնոուդեն
Ծրագրավորող Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ իրեն հարկավոր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ լրտեսման վերաբերյալ պաշտոնական պատասխանը: Այդ մասին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցը գրել է բրիտանական The Guardian թերթի համար հոդվածում, գրում է gazeta.ru-ն:
Ռուսաստանի նախագահին ուղղված Սնոուդենի հարցը հետևյալն էր. «Զբաղվո՞ւմ է Ռուսաստանը միլիոնավոր մարդկանց բանակցությունների մասին տեղեկությունների հավաքմամբ, պահպանմանբ և վերլուծմամբ, Ռուսաստանն արդարացվա՞ծ է համարում զանգվածային վերահսկողությունը»:
Պուտինը հայտարարել էր, որ «դա կապված է կոնկրետ քաղաքացու համար դատարանից թույլտվություն ստանալու անհրաժեշտության հետ»: Պուտինը նշել էր, որ Ռուսաստանում լրտեսումը զանգվածային բնույթ չի կրում։
Ինչպես նշել է Սնոուդենը, նա չի տվել այդ հարցը Պուտինին «արդարացնելու» համար, այլ նախագահի պաշտոնական պատասխանը ստանալու համար: «Իր պատասխանում Պուտինը հերքել է հարցի առաջին հատվածը և խուսափել երկրորդից»,- կարծում է ծրագրավորողը: Նա հավելել է, որ ընդ որում հասարակությունը նախընտրել է քննադատել իրեն, այլ ոչ ռուս նախագահին:
«Ես զարմացած էի, որ մարդիկ, ովքեր ականատես են եղել, թե ես ինչպես եմ վտանգի ենթարկում կյանքս իմ սեփական երկրում լրտեսումը բացահայտելու համար, չէին կարող հավատալ, որ ես նույն կերպ էլ կարող եմ քննադատել նմանօրինակ քաղաքականությունը Ռուսաստանում»,- ընդգծել է Սնոուդենը:










