Տիմոշենկոն ԱՄՆ Կոնգրեսից ռազմական օգնություն է խնդրել
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն դիմել է ԱՄՆ Կոնգրեսին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ գործչի մամուլի ծառայությանը հղումով։
«Դիմում եմ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին՝ խնդրելով ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերն Ուկրաինային աջակցելու, նրա ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման համար»,- հայտարարել է Տիմոշենկոն։
Նա նաև նշել է, որ Ուկրաինային պետք է բազմակողմանի օգնություն, այդ թվում՝ ռազմատեխնիկական, որը պետք է ներառի հակաօդային և հակատանկային զենքեր, և օգնություն՝ զինվորական անձնակազմին ուսուցանելու հարցում։










