Կիևը դեռ մտադիր չէ դադարեցնել երկրի արևելքում գործողությունները. Ուկրաինայի ԱԳՆ

16:53 • 18.04.14

Կիևի իշխանությունները դեռ չեն պատրաստվում դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում խռովությունների ճնշման գործողությունը, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշիցան, գրում է gazeta.ru-ն:

 

«Գործողությունը շարունակվում է, և դրա ինտենսիվությունը կախված կլինի պայմանավորվածությունների փաստացի իրականացումից, գրավված շենքերի ազատումից և զենքի հանձնումից»,- ասել է նա:

 

Իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ դադարեցնում է հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը՝ Զատկի տոների և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ:

 

Նախօրեին Ռուսաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ն և ԵՄ-ն վերջին ժամանակներում առաջին անգամ կարողացել են Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ բանակցություններում առաջընթաց գրանցել: