Կիևում Յանուկովիչի առանձնատնից հանված իրերի ցուցահանդես կկազմակերպվի

18:13 • 18.04.14

Կիևի ազգային գեղարվեստական թանգարանում խոստանում են պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի Մեժիգորիեի տնից հանված իրերի ցուցահանդես կազմակերպել. այդ մասին հաղորդել է համակարգող Սերգեյ Անդրյուշկոն։

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ցուցանմուշների մեծ մասը Յանուկովիչի նվերներն են։

 

Նվերների համար Յանուկովիչն իր չափանիշներն է ունեցել. նվերների հետ պետք է լիներ դրանց նկարագրությունը, նվիրողի անունն ու այն, թե ինչում է կայանում դրա արժեքը։

 

Հիշեցնենք, որ Յանուկովիչի՝ Ուկրաինայից հեռանալուց հետո նրա կեցավայր էին մտել բազմաթիվ ուկրաինացիներ՝ նրա ունեցվածքը տեսնելու համար։