ՆԱՍԱ-ի LADEE գիտական զոնդը բախվել է Լուսնին ու կոտրվել

12:53 • 19.04.14

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները տեղեկացրել են, որ Lunar Atmosphere and Dust Environment Explorer (LADEE) հետազոտական զոնդը բախվել է Լուսնի մակերևույթին ու կոտրվել։

 

Ինչպես նշում է Газета-ն, գիտնականները դեռևս չգիտեն զոնդի ընկնելու վայրն ու ժամանակը։ Մոտ ժամանակներս նրանք կփորձեն գտնել սարքի բեկորները նոր LRO զոնդի միջոցով։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ՆԱՍԱ-ի մասնագետները 2013թ. սեպտեմբերին արձակված զոնդն օգտագործում էին Լուսնի մթնոլորտի ուսումնասիրության համար։ Սակայն սպառելով վառելիքը՝ այն աստիճանաբար կորցրել է բարձրությունը։

 

Հայտնի է, որ Լուսնին բախման պահին LADEE-ն թռել է 1.7 կմ/վ արագությամբ։

 

ՆԱՍԱ-ի LADEE գիտական զոնդը բախվել է Լուսնին ու կոտրվել