Օբաման, անկասկած, կփրկեր ինձ, եթե խեղդվելիս լինեի. ասել է Պուտինը` պատասխանելով «ուղիղ գծի» հարցերից մեկին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նկարագրել է որպես «բարի և խիզախ» մարդ, ով կփրկեր իրեն, եթե վերջինս խեղդվելիս լիներ:
Ինչպես հայտնում է The Independent-ը` ՌԴ նախագահն այս մեկնաբանությունն արել է հինգշաբթի կայացած «ուղիղ գիծ» հարցուպատասխանի ընթացքում:
Բարձրաձայն կարդալով հարցը` արդյո՞ք Օբաման կփրկի իրեն, Ռուսաստանի հզոր ղեկավարը մեկնաբանել է. «Միջկառավարական հարաբերություններից զատ կան որոշ անձնական հարաբերություններ: Չեմ կարծում, թե Օբամայի հետ մոտ անձնական հարաբերությունների մեջ եմ, սակայն Օբաման խիզախ ու բարի մարդ է և, անկասկած, կփրկեր ինձ»:










