Պեկինի միջազգային ավտոսրահում սպասվում են տասնյակ պրեմիերաներ

15:10 • 20.04.14

Համաշխարհային և չինական առաջատար արտադրողների նորույթները կներկայացվեն ապրիլի 20-ին բացվող AutoChina-2014 Պեկինի 13-րդ միջազգային ավտոսրահում, այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Մինչ չորեքշաբթի շոուն կաշխատի միայն լրագրողների և ավտոբիզնեսի ներկայացուցիչների համար, իսկ ապրիլի 23-ին այն իր դռները կբացի բոլոր ցանկացողների համար։


Ավտոսրահում կներկայացվեն նորագույն մոդելներ այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Mercedes-Benz, որը Պեկին է բերել Concept Coupe SUV մոդելը. այն հետագայում, հավանաբար, կմրցակցի BMW X6-ի և Volkswagen ընկերության հետ, որը կներկայացնի Golf R 400 կոնցեպտը։


Այցելուներին սպասվում են պրեմիերաներ Lexus, Hyundai, Citroen ընկերություններից։ Կներկայացվեն նաև չինական և եվրոպական համատեղ մոդելներ։


AutoChina-2014-ի կազմակերպիչները վստահ են, որ պեկինյան ավտոշոուն յուրահատուկ «կամուրջ» է ավտոարտադրողների և Չինաստանի սպառողների միջև։


 

Պեկինի միջազգային ավտոսրահում սպասվում են տասնյակ պրեմիերաներ