Ամերիկացիներին հաջողվել է կլոնավորել չափահաս մարդկանց հյուսվածքների ցողունային բջիջները
ԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ կլոնավորել են 35 և 75 տարեկան չափահաս տղամարդկանց հյուսվածքների ցողունային բջիջները: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Երկար տարիների ապարդյուն փորձերից հետո այդպիսի տպավորիչ արդյունքի են հասել «Advanst Բջջային Տեխնոլոգիաներ» ընկերության գիտնականները` բժիշկ Ռոբերտ Լանզայի գլխավորությամբ:
Գիտնականների կողմից մշակված նոր մեթոդը կարող է թույլ տալ մասնագետներին հիվանդների անառողջ կամ վնասված բջիջներից ինքնուրույն առողջ փոխարինողներ ստեղծել:










