Լսողության խնդիրներ ունեցող մարդկանց մոտ փոփոխվում է ուղեղի կառուցվածքը

21:55 • 20.04.14

Ամերիկացի գիտնականների կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սովորական լսողություն ունեցող և խուլ մարդկանց մոտ ուղեղի կառուցվածքային տարբերություն է նկատվում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն`հղում կատարելով Медвести-ին:


Գիտնականները պարզել են, որ շատ բաներ կախված են այն հանգամանքից, թե լսողության խնդիրը բնածին է, թե ձեռքբերովի:


Առավել ցայտուն տարբերություններ, հայտնաբերվել են ուղեղի ձայների ընկալման համար պատասխանատու հատվածում:


Բացի այդ, լսողության խնդիր ունեցող մարդկանց մոտ տուժում է ուղեղի ձախ կիսագունդը, որը պատասխանատու է լեզվի ընկալման համար: Սակայն խլությամբ տառապող մարդկանց ուղեղում առավել քիչ է արտահայտված սպիտակ զանգվածը:


 

Լսողության խնդիրներ ունեցող մարդկանց մոտ փոփոխվում է ուղեղի կառուցվածքը