Բրիտանացի բժիշկները սկսել են հիվանդներին ընդունել Skype-ով

15:55 • 21.04.14

Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտում տեղի է ունեցել յուրօրինակ հեղափոխություն, որի արդյունքում բժիշկները սկսել են հիվանդներին ընդունել Skype ծառայության միջոցով։


Ինչպես նշում է Euromag-ը, սա նշանակում է, որ բժիշկներն այլևս ստիպված չեն հիվանդների հետ ուղիղ կոնտակտի մեջ մտնել։


Ներկայում մեծ թվով բրիտանացի մասնագետներ խորհրդակցություններն իրենց հիվանդների հետ անցկացնում են Skype-ի միջոցով։


Աղբյուրը մանրամասնում է, որ ծառայությունից հիմնականում օգտվում են այն հիվանդները, որոնց համար շատ դժվար է բուժհաստատություն հասնել։


Բացի այդ, փոխվել է նաև հիվանդանոցների աշխատանքի ռեժիմը. դրանք բաց են երեկոյան ու հանգստյան օրերին։ Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությունը նման որոշում է կայացրել, որպեսզի մինչև ուշ երեկո աշխատող մարդիկ ևս հնարավորություն ունենան բժշկի դիմել։
 

Ենթադրվում է, որ 50 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ բարեփոխումը դրական ազդեցություն կունենա 7 մլն պոտենցիալ հիվանդի վրա։


 

Բրիտանացի բժիշկները սկսել են հիվանդներին ընդունել Skype-ով