Volkswagen-ի ամենաէքստրեմալ Golf-ն արագությամբ գերազանցել է Porsche 911-ին (լուսանկարներ)

23:01 • 21.04.14

Պեկինում Volkswagen ընկերությունը ներկայացրել է Golf հեչբեքի էքստրեմալ տարբերակը` Golf R 400-ը, որի նախատիպը զինված է 400 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով, որը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.9 վայրկյանում:


Ինչպես գրում է Motor.ru-ն` այս ցուցանիշը 1.2 վայրկյանով ավելի արագ է, քան Golf R-ինը և 0.4 վայրկյանով ավելի արագ, քան Porsche 911 Carrera 4S առաջնաքարշակ սուպերքարինը, որը ևս համալրված է 400 ձիաուժ հզորությամբ շարժիչով:


Նորույթը համալրվել է նույն երկու լիտրանոց 4 մխոցային տուրբո շարժիչով, ինչպիսին Golf R մոդելինն է: Ամենահզոր Golf-ի առավելագույն հզորությունը կազմում է 280 կմ/ժամ:


Նորույթը սերիական արտադրությամբ թողարկել դեռևս չի նախատեսվում:
 

 

 

Volkswagen-ի ամենաէքստրեմալ Golf-ն արագությամբ գերազանցել է Porsche 911-ին (լուսանկարներ)