Քիմիաթերապիա ընդունող հիվանդների համար նոր ցավազրկող միջոց են հայտնաբերել

21:14 • 21.04.14

Մեծ Բրիտանիայում գիտնականները բեկումնային առաջընթաց են գրանցել օնկոլոգիական հիվանդությունների բուժման օպտիմալ եղանակներ գտնելու հարցում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով British Medical Journal-ին:

Բրիտանացի գիտնականների ստեղծած նոր ցավազրկող միջոցը կկիրառվի քիմիաթերապիայի կուրսն անցնելուց հետո:

 

Ճառագայթումը, որին ենթարկվում է քիմիաթերապիայի կուրս անցնող հիվանդը, վնասում է նյարդերը սնող արյան անոթները, որն էլ տարբեր ինտենսիվության ցավեր է առաջացնում: Գիտնականները նպատակ էին դրել ստանալ մի դեղամիջոց, որը ցավի հետ միասին կվերացներ այդ պաթոլոգիան:

Փորձարկման առաջին փորձերը հաջողությամբ են ավարտվել: Մինչ դեղորայքի լայնամասշտաբ կիրառմանն անցնելը այն պետք է դեռևս մի շարք կլինիկական փորձարկումներ անցնի:
 

Քիմիաթերապիա ընդունող հիվանդների համար նոր ցավազրկող միջոց են հայտնաբերել