2040-ականներին մարդիկ աշխատատեղի համար կպայքարեն ռոբոտների դեմ. ուսումնասիրություն

19:57 • 21.04.14

Մի խումբ բրիտանացի ապագայագետներ (футуролог) ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացությանը, որ 2040-ականներին մարդը լուրջ պայքար է մղելու ռոբոտների դեմ՝ աշխատանք ստանալու կամ այն չկորցնելու համար։

 

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 25 տարուց մեքենաների ղեկին վարորդներին կփոխարինեն Google-ի ռոբոտները, իսկ խանութներում վաճառողների փոխարեն կլինեն խելացի դրոիդները։

 

Հետազոտողների կարծիքով՝ ռոբոտների հետ պայքարը տանուլ չտալու համար մարդիկ կսկսեն դիմել վիրաբույժների օգնությանը, որպեսզի իրենց ուղեղն ավելի հզոր դարձնեն։ Բացի այդ՝ մարդիկ կներդնեն բիոնիկական իմպլանտներ՝ ձեռքերի արագությունն ավելացնելու ու մեքենաների պես արագ աշխատելու համար։

 

Կանխատեսվում է, որ ներկայիս 37.4 ժամվա աշխատանքային շաբաթը կաճի 1/3-րդով՝ հասնելով 50.5 ժամվա։

 

Մասնագետների խոսքով՝ իրերի նման դասավորությունը ոչ միայն բացսաբար կազդի մարդկանց ֆիզիկական վիճակի, այլև՝ սեռական կյանքի վրա։ Բացի այդ՝ աշխատավայրում մարդկային շփումն անհամեմատ կնվազի։
 

2040-ականներին մարդիկ աշխատատեղի համար կպայքարեն ռոբոտների դեմ. ուսումնասիրություն