Microsoft-ը կանվանափոխի Nokia-ի բջջային ստորաբաժանումը
Ամերիկյան Microsoft ընկերությունն իր գործընկերներին նամակ է ուղարկել, որով տեղեկացնում է, որ Nokia-ի բջջային ստորաբաժանումը անվանափոխության է ենթարկվում:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` The Times of India-ին հղումով, նամակում հաղորդվում է, որ Nokia Oyj կանվանափոխվի` դառնալով Microsoft Mobile Oy: Հենց այդ անվանումը կօգտագործվի բոլոր ֆինանսական գործարքներում: Oyj-ը ֆիննական հապավում է «բաժնետիրական ընկերության» համար, իսկ Oy նշանակաում է «կորպորացիա»:
Nokia-ի բջջային ստորաբաժանման վաճառքի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարվա աշնանը: Գործարքի արժեքը կազմել է 5.44 մլրդ եվրո:










