Nokia Lumia 630 սմարթֆոնի «տարօրինակ» գովազդը (տեսանյութ)

13:19 • 21.04.14

Nokia ընկերության աշխատակիցները ոչ ստանդարտ մարքեթինգային քայլի են դիմել Lumia 630 մոդելի սմարթֆոնների գովազդային արշավի շրջանակում։ Տեսանյութում բջջային սարքի առանձնահատկությունները և բնութագրերը ներկայացնելու փոխարեն, ֆիննական ընկերությունը որոշել է այլ հեռախոսների սեփականատերերին ընտրության տարբերակ չթողնել, գրում է newsru.com-ը։

 

Գովազդային հոլովակի նկարահանումներին մասնակցել է Ֆինլանդիայում հայտնի ֆուտբոլիստ Լասի Հուրսկայնեն, ով գնդակով հարվածում է անմիջապես «պատահական անցորդի» ձեռքի սմարթֆոնին, ում ուշադրությունը շեղում է դերասանը։ Ֆուտբոլիստի գործողություններից տուժածներն արդյունքում ստանում են նոր Lumia 630 սմարթֆոն:

 


 

Nokia Lumia 630 սմարթֆոնի «տարօրինակ» գովազդը (տեսանյութ)