Oxford-ի հաջորդ բառարանը բաղկացած կլինի 40 հատորից, սակայն չի տպագրվի
Աշխարհի ամենահայտնի բառարաններից մեկի՝ Oxford English Dictionary-ի (OED) հաջորդ հատորները կարող են չհայտնվել գրախանութներում, քանի որ դրանք չափազանց մեծ են տպելու համար։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հասանելի են լինելու բառարանի միայն առցանց տարբերակները, քանի որ OED-ի թվով 3-րդ հրատարկչությունը ներկա տարբերակի 2 չափին է և ներկայացվելու է 40 հատորով։
Նշվում է նաև, որ նորաստեղծ բառերն այնքան շատ են, որ նոր բառարանը պատրաստ կլինի միայն 2034թ.։ Oxford University Press-ը, որը բառարանի հրատարակիչն է, տեղեկացրել է, որ OED3-ի տպագիր տարբերակը կհայտնվի միայն այն դեպքում, եթե դրա պահանջարկն իրոք մեծ լինի։










