Իտալացիները մտածել են տունն ամբողջովին արևային մարտկոցի վերածելու մեթոդը
Միլանի համալսարանի մասնագետները պարզել են, թե ինչպես է կարելի տունն ամբողջությամբ վերածել արևային մարտկոցի, գրում է Euromag-ը։
Մասնավորապես գիտնականները ստեղծել են նանոմասնիկներով համալրված լուսավորվող նյութ, որով կարելի է ծածկել ոչ միայն տանիքը, այլև շինության ողջ մակերևույթը՝ այդ թվում նաև պատուհանները։
Նորաստեղծ նյութն իր մեջ եղած նանոմասնիկների միջոցով կլանում է արևի էներգիան, որը հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ վերածվում է էլեկտրական էներգիայի, այնուհետև փոխանցվում շինությանը։
Աղբյուրը նկատում է, որ իտալացի գիտնականների հայտնագործությունը մեծ հեռանկար ունի էկոլոգիական ճարտարապետության բնագավառում։










