«ВКонтакте»-ի հիմնադիր Դուրովը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան

17:09 • 22.04.14

«ВКонтакте» սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը, ով այժմ գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս, հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ հայրենիք և կաշխատի նոր նախագծի՝ բջջային սոցիալական ցանցի ստեղծման վրա։ Այդ մասին նա հայտնել է TechCrunch պորտալին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:


«Ես այժմ Ռուսաստանում չեմ, և պլաններ չունեմ վերադառնալու։ Ցավոք, այդ երկրում այժմ անհնար է ինտերնետ-բիզնես վարել»,-հայտարարել է Դուրովը: 

 

«ВКонтакте»-ի հիմնադիրը հայտնել է նաև, որ մոտակա ժամանակներում պատրաստվում է կենտրոնանալ բջջային սոցիալական ցանցի ստեղծման վրա:

 

Երկուշաբթի օրը «ВКонтакте»-ն հայտարարություն է տարածել, որ ապրիլի 21-ից սոցցանցի գլխավոր տնօրենի պաշտոնում Դուրովի լիազորությունները դադարեցված են: Ապրիլի 21-ի երեկոյան «ВКонтакте»-ի իր էջում Դուրովը գրել է, որ իր հեռացման մասին իմացել է ԶԼՄ-ներից։

«ВКонтакте»-ի հիմնադիր Դուրովը հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան