Nike-ը հրաժարվել է FuelBand «խելացի» թևնոցից՝ Apple-ի պատճառով. Financial Times
Մարզահագուստի ու պարագաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Nike ընկերությունը հրաժարվել է իր FuelBand «խելացի» թևնոցի արտադրությունից, ինչը, ըստ ամենայնի, կապված է Apple ընկերության՝ այս տարի ներկայացվելիք կրելի սարքի՝ iWatch-ի հետ։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ The Financial Times-ին հղումով, Nike-ը սկսել է աշխատանքից հեռացնել բոլոր այն մասնագետներին, որոնք զբաղվում էին մարզական թվային տեխնոլոգիաների մշակմամբ։ Ընկերությունն այս տեղեկությունը հաստատել է՝ հավելելով, որ «խելացի» սարքեր ապագայում չեն արտադրվի։
Հաղորդվում է նաև, որ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը 2005թ. դարձել է Nike-ի տնօրենների խորհրդի անդամ, իսկ 2006թ. 2 ընկերությունները հայտարարել են համագործակցության մասին։










