BMW-ն ներկայացրել է «ապագայի շքեղությունը»՝ Vision Future Luxury կոնցեպտը (լուսանկարներ)
BMW ընկերությունը Պեկինի ավտոսրահում ներկայացրել է Vision Future Luxury կոնցեպտային մեքենան, որի անվանումը՝ «ապագա շքեղության տեսլականը», արդեն իսկ խոսում է մոդելի շքեղության մասին:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն՝ հաջորդ սերնդի 7-Series սեդանը համալրվել է ընթացքին հակառակ բացվող ետևի դռներով, ինչպես Rolls-Royce-ի պարագայում, լազերային լուսարձակներով և օրգանական լուսադիոդներով աշխատող ետևի լապտերներով:
Նոր մոդելի նախատիպը կառուցվել է ածխածնաալյումինային շասսիի հիման վրա, իսկ ածխաջրածնի լայնամասշտաբ կիրառումը մեքենայի ընդհանուր կառուցվածքում թույլ է տվել թեթևություն հաղորդել մեքենային՝ ինտերիերը դարձնելով «եթերային»:
Մեքենայի ետնամասում երկու առանձին նստարան է տեղադրվել, երկու էկրան, շարժական սեղաններ և սենսորային պլանշետ:
Դիմացի հատվածում տեղադրված է նախագծային էկրանը, որն աշխատում է «ավելացված իրականության» սկզբունքով՝ վարորդի տեսադաշտում արտացոլելով իրեն անհրաժեշտ տեղեկությունը, օրինակ՝ ճանապարհներին առկա շինությունների կամ ճանապարհային ցուցիչների մասին:



























