Գրասենյակի ջերմաստիճանն էականորեն ազդում է աշխատունակության վրա

23:24 • 22.04.14

Եթե գրասենյակում ջերմաստիճանը չափազանց սառն է կամ տաք, ապա աշխատակիցների մոտ աշխատունակության անկում է նկատվում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Kakmed.com-ին:


Այդ փաստը բացահայտել են Նիդերլանդների Լեյդենի համալսարանի գիտնականները: Հոլանդացի փորձագետները պնդում են, որ որոշակի ջերմաստիճանի հանդեպ սովորության ձեռքբերումը պետք է հաշվի առնել որակյալ անձնակազմ ձևավորելու պահից սկսած:


Ջերմաստիճանային ռեժիմն ազդեցություն է ունենում հատկապես՝ աշխատանքային հիշողության վրա, որը պատասխանատու է կարճ ժամկետում տեղեկատվության պահեստավորման և վերամշակման համար:


Հոլանդացի գիտնականներն ուսումնասիրել են գրասենյակային տարբեր ջերմաստիճանային պայմաններ՝ 25, 15 և 20 աստիճան ըստ ցելսիուսի և պարզել, որ ջերմաստիճանի ճիշտ ընտրությունը նպաստում է կարճ ժամկետում տեղեկատվության ընկալմանը:
 

Գրասենյակի ջերմաստիճանն էականորեն ազդում է աշխատունակության վրա