Գրենլանդիայի սառցադաշտի ներքո 3 մլն տարվա հնագույն լանդշաֆտ են հայտնաբերել

19:54 • 22.04.14

Միջազգային գիտնականների խումբը, ՆԱՍԱ-ի հետ համագործակցելով, շուրջ 3 մլն տարվա պատմություն ունեցող լանդշաֆտ է հայտնաբերել Գրենլանդիայի սառույցների տակ:


Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ դարեր շարունակ գիտնականները հավատում էին, որ սառցադաշտերը և սառույցի շերտերը գոյատևել են ավազահղկիչ սարքի պես, որը շարժվում է երկրի վրայով՝ մաքրելով այն ամենը, ինչ հանդիպում է ճանապարհին՝ բուսականությունը, հողն ու Երկրի մակերեսի վերին շերտը:


Այդ իսկ պատճառով գիտնականների միջազգային խումբը զարմացել է՝ ուսումնասիրելով «կեղտոտ սառույցի» 17 նմուշներն ու տունդրային հնագույն լանդշաֆտ հայտնաբերելով, որը պահպանվել է սառցաշերտի տակ՝ 3 կմ խորությամբ:


«Օրգանական հողի շերտ ենք հայտնաբերել սառցաշերտի ներքևում, որը 2.7 մլն տարվա պատմություն ունի», - հայտնել է Վերմոնտի համալսարանի երկրաբան, հետազոտության հեղինակ Փոլ Բիերմանը:

 

 

 

Գրենլանդիայի սառցադաշտի ներքո 3 մլն տարվա հնագույն լանդշաֆտ են հայտնաբերել