Ցերեկը քնող մարդիկ մահվան բարձր ռիսկ ունեն. գիտնականներ

16:52 • 22.04.14

Ցերեկը քնող միջին տարիքի և տարեց մարդիկ մահվան բարձր ռիսկ ունեն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով LiveScience-ին, որն էլ վկայակոչում է բրիտանացի գիտնականների հետազոտությունը:

Հաղորդվում է, որ հետազոտությանը մասնակցել են 40-79 տարեկան մարդիկ։

 

Գիտնականների համաձայն՝ մասնակիցներից նրանք, ովքեր ցերեկը սիրում էին ննջել, ունեն մահանալու 13 տոկոսով ավելի մեծ հավանականություն, քան իրենց հասակակիցները:

 

Հետազոտության ընթացքում գիտնականները հաշվի են առել նաև այնպիսի գործոններ, ինչպիսին են՝ տարիքը, սեռը, մարմնի քաշը և խրոնիկ հիվանդությունների առկայությունը։

Ցերեկը քնող մարդիկ մահվան բարձր ռիսկ ունեն. գիտնականներ