Մաշկի քաղցկեղով տառապող մարդկանց թիվն աշխարհում աճել է յոթ անգամ
Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարել են, որ վերջին 40 տարվա ընթացքում մաշկի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդների թիվը աշխարհում աճել է յոթ անգամ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն` հղում կատարելով Аргументи.ru-ին:
Մաշկի քաղցկեղով՝ մելանոմայով տառապող հիվանդների մեծ մասը լողափնյա հանգստի սիրահար է: Այն հիմնականում առաջանում է տարիքի հետ, հատկապես՝ այն մարդկանց մոտ, ովքեր երիտասարդ տարիներին կանոնավոր կերպով արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների սաստիկ ներգործության են ենթարկվել:
Քանի որ արևայրուքը՝ որպես զանգվածային նորաձևություն, սկիզբ է առել XX դարի 60-70-ական թվականներին, հետագա տասնամյակների ընթացքում հիվանդության դեպքերն սկսել են աճել:
Զարգացած երկրներում լողափնյա հանգստի ավելի շատ հնարավորություններ են ստեղծվել, որի ընթացքում հանգստացողները չեն պահպանում «արևային անվտանգության» նորմերը:
Գիտնականների տեղեկատվության համաձայն՝ միայն Բրիտանիայում մաշկի քաղցկեղից տարեկան մոտ 2000 հիվանդ է մահանում:
Բացի այդ՝ վտանգի տակ են ո′չ միայն ինքնակամ արևային լոգանք ընդունողները, այլև՝ նրանք, ովքեր հակառակ իրենց սեփական կամքի են արևի տակ գտնվում:










