Երկնաքարի անկման հետևանքով Երկրը կարող է հսկայական կորուստներ կրել. NASA

23:13 • 22.04.14

NASA-ի գիտնականներից կազմված խումբը հայտնել է, որ յուրաքանչյուր տարի մեծանում է Երկիր մոլորակի խիտ բնակեցված տարածքներից մեկում երկնաքարի անկման հետևանքով կորուստներ կրելու ռիսկը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով VladTime-ին:


Այդ մասին զգուշացնում են այն գիտնականները, ովքեր միայն վերջին 13 տարվա ընթացքում մեծ չափերի 26 երկնաքար են հաշվել:


Միակ պատճառը, որ հասարակությունը դեռևս աչք է փակում այդ խնդրի վրա, այն է, որ երկնաքարերի անկումները գրանցվել են Երկրի մակերևույթի քիչ բնակեցված տարածքներում:


Մեղմ ասած՝ հետազոտողները կարծում են, որ Երկիր մոլորակի բնակչության բախտը բերել է, սակայն պետք չէ շարունակել ապավինել հաջողության գործոնին:
 

Երկնաքարի անկման հետևանքով Երկրը կարող է հսկայական կորուստներ կրել. NASA