Ջեկի Չանի պատվին Lamborghini-ն հատուկ մոդել է թողարկել (լուսանկարներ)
Այս տարվա ապրիլին հայտնի դերասան Ջեկի Չանը նշել է իր ծննդյան 60-ամյակը, ինչի կապակցությամբ Lamborghini մեքենաշինական բրենդը ստեղծել է Aventador մոդելի հատուկ տարբերակը։
Ինչպես նշում է rbc.ru-ն, նորույթն այդպես էլ կոչվում է՝ Aventador Jackie Chan Edition։ Մեքենան, բնականաբար, արտադրվել է մի օրինակով։ Դրա սրահն արվել է կարմիրի ու սևի դասական համադրությամբ։ Բացի այդ, նստատեղերին ու դռներին գրված է դերասանի իսկական անունը՝ Լուն։
Չեկի Չանը որոշել է չօգտագործել մեքենան, այլ աճուրդի հանել, ինչից ստացված գումարն ուղղվելու է չինական կինոարդյունաբերության զարգացմանը։













