Նորաստեղծ համակարգը թույլ է տալիս առանց լարի, 5 մ հեռավորության վրա սմարթֆոններ լիցքավորել
Հարավկորեացի մասնագետները ստեղծել են սմարթֆոնների լիցքավորման անլար համակարգ, որը 5 մ հեռավորության վրա կարողանում է լիցքավորել ցանկացած «խելացի» հեռախոս։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Dipole Coil Resonant System կոչվող համակարգը կարող է միաժամանակ 40 հեռախոս լիցքավորել։ Աղբյուրը նշում է, որ սա լիցքավորման ամենաերկար շառավիղն ունեցող անլար համակարգն է։
Հարավկորեացի մասնագետները նշել են, որ սմարթֆոնները կարող են լիցքավորվել՝ մնալով օգտատիրոջ պայուսակում կամ գրպանում։ Նրանք հավելել են, որ համակարգի կատարելագործման դեպքում դրանով հնարավոր կլինի լիցքավորել նաև այլ սարքեր։










