Google-ն ու Samsung-ը գաղտնի համաձայնություն են կնքել ընդդեմ Apple-ի
Ամերիկյան Google և հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունները գաղտնի համաձայնության են եկել՝ ոլորտի մրցակից Apple-ի արտոնագրային պահանջներից պաշտպանվելու համար։
Ինչպես նշում է Лента-ն, գաղտնի համաձայնությունը կնքվել է դեռևս 2012թ., բայց դրա մասին հայտնի է դարձել Apple - Samsung դատական գործընթացի ժամանակ, երբ iPhone-ի արտադրողը 2 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջել արտոնագրային իրավունքի խախտման համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ դատարանում մի տեսագրություն է ցուցադրվել, որում ներկայացվում է Samsung-ի և Google-ի էլեկտրոնային նամակագրությունը՝ բացահայտելով համաձայնության բոլոր մանրամասները։
Ըստ նամակագրության՝ Google-ն առաջարկել է Samsung-ին փոխհատուցել 2 արտոնագրի դատական ծախսերը, որոնք վերաբերում են Android օպերացիոն համակարգին ու Gmail փոստային ծառայությանը։ Apple-ի համար կարևոր էր ցույց տալ, որ իր մրցակիցները դավադրություն են կազմակերպել։ Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու ուրբաթ։










